Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հունիսի 13-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն Արցախին՝ այն համարելով անշահախնդիր մարդասիրության եւ անկեղծ ընկերության օրինակելի դրսեւորում: