Հունիսի 13-ին Ազգային ժողովում «Փաստաբանության մասին» օրենքի վերանայման կամ լրացումներ կատարելու թեմայով հանրային քննարկում է ընթանում, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը:

Նիստին մասնակցում են ինչպես խորհրդարանականներ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ  եւ իրավաբաններ:

Այս հանրային քննարկումը նախաձեռնել էին մի քանի պատգամավորներ, որոնք պետաիրավական հարցերով, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի պաշտպանության մշտական խորհրդարանական հանձնաժողովների անդամներ են: