Հայաստանն ուշադրություն է դարձնում ձեւի վրա, բայց շատ կենտրոնացած է ԵՄ-ի հետ բանակցությունների էության վրա: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրա մեկնաբանությունը հաջորդել է ի պատասխան Deutsche Welle-ի լրագրողի հարցին այն մասին, թե Հայաստանի վարչապետն արդյոք քննարկել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստի հայ պատվիրակությունը գլխավորելու հնարավորությունը: «Մենք ունեցել ենք վարչապետի անմիջական մասնակցությամբ բոլոր մակարդակներով կարծիքների փոխանակման եւ բանավեճերի շատ դինամիկ տարի, ինչպես նաեւ այցերի տարի, եւ չենք պատրաստվում սրանով սահմանափակվել»,- հայտարարել է Մնացականյանը:

Նա հիշեցրել է, որ տարվա ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ այցելել է Բրյուսել, եւ հավելել է, որ Հայաստանի վարչապետը արդեն անձամբ լավ ծանոթ է ԵՄ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Սա ձեւի մասին: Էությունն այն է, թե մենք ինչպես ենք կազմակերպել մեր աշխատանքը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման տեսակետից, եւ դրա համար մենք լավ համակարգող մեխանիզմ ունենք, որը ղեկավարում է փոխվարչապետը, եւ որը ներառում է բոլոր կառավարական հաստատություններն ու նախարարությունները»,- հավելել է նա: