Թուրքական ազգայնական Yeniçağ թերթի թղթակից Յավուզ Սելիմ Դեմիրահը, որին ծեծին էին ենթարկել մայիսին, կբանտարկվի նախագահին վիրավորելու համար, հաղորդում է Diken-ը:

Դեմիրահը մի խումբ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել Անկարայում հեռուստաշոուում ելույթից հետո: Նա լրագրողների վրա հարձակման հերթական զոհն է դարձել:

Այժմ Դեմիրահին 11 ամիս եւ 20 օր ազատազրկում է սպառնում 2015 թվականին իր ելույթի ժամանակ նախագահին վիրավորելու համար:

Այն պահից, երբ երկրի նախագահ է ընտրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախագահին վիրավորելու մեջ կասկածվող անձնանց դեմ քրեական գործերը կտրուկ աճել են: Ազատազրկման առավելագույն ժամկետը 4 տարին է: