Բնապահպանության նախարարությունը թույլատրել է խեցգետինների որսը, չնայած նրան, որ նրանց թիվը կտրուկ նվազել է: Հունիսի 13-ին   ֆինանսավարկային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջեի կատարողականի գործընթացի զեկույցի քննարկմանն ասաց Աուդիտորական պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:

Ըստ նրա, եթե 2014 թ. Հայաստանից արտահանվել է ավելի քան 4 300 տոննա խեցգետին, ապա 2017-2018 թթ., ընդամենը 9 ամսում, արտահանվել է 357 տոննա», - պարզաբանեց Յոլյանը:

Ընդհանուր առմամբ, ըստ Յոլյանի, նրանց ստուգումների ընթացքում բացահայտվել են մի քանի միլիարդ դրամի խախտումներ՝ հավելելով, որ այդ հանցագործությունների փաստերը փոխանցվել են իրավապահ մարմիններին: