Կիպրոսում հայտնաբերել են սերիական մարդասպանի 7-րդ զոհի մարմինը, հաղորդում է DW-ը:  

Նախօրեին Կիսլիատոս բնակավայրի մոտ գտնվող լճում հայտնաբերվել էր 6-ամյա աղջկա դին: Այն գտնվել էր ճամպրուկի մեջ, որի վրա բետոն է դրված եղել: Որոնողական աշխատանքները գրեթե 2 ամիս են տեւել:

Ապրիլին զբոսաշրջիկները պատահաբար հայտնաբերել էին առաջին զոհի մարմինը: Կասկածյալը ձերբակալվել է 5 օր նց: Ն 35-ամյա կիպրացի զինծառայող է, որն ավելի ուշ խոստովանել է, որ 7 մարդու է սպանել՝ 5 ասիացիների եւ ռումինուհու, որը նրա երեխաների դայակն էր: Իրավապահները դուրս են եկել նրա հետքի վրա, քանի որ նա զոհերի հետ շփվում էր համացանցում:

Գործը մեծ աղմուկ է բարձրացրել Կիպրոսում: Իրավապահներին մեղադրում են դանդաղ աշխատելու մեջ: