Պարզվել է, որ նույն անձը 169 անգամ հուղարկավորության նպաստ է ստացել, իսկ ընդհանուր վնասը  կազմել է 33.8 միլիոն դրամ:

Հունիսի 13-ին   ֆինանսավարկային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջեի կատարողականի գործընթացի զեկույցի քննարկմանն այս մասին ասաց Աուդիտորական պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:

Սա ըստ նրա, սա նման տեսակի ամենակոպիտ խախտւոմն է, սակայն ոչ միակը:

«Այդ խախտումների պատճառով՝ 80 մարդ հուղարկավորությունների 448 նպաստ է ստացել:  Ընդհանուր վնասը  կազմել է 89 միլիոն դրամ», - ասաց նա:

Ընդ որում Ընտանեկան նպաստի համակարգում Աուդիտորական պալատը գրանցել է խախտումների 10 193 դեպք: Այս դեպքում, ինչպես նշեց Յոլյանը, պետությանը հասցված վնասը կարող էր կազմել 2,3 մլրդ դրամ: «Նպաստներ ստացել են այն ընտանիքները, որոնք չեն ապրել փաստացի հասցեում եւ բնակության վայրում», - ասաց նա: