Մեծ Բրիտանիան չի կարող անտեսել չինական Huawei ընկերության դեմ ԱՄՆ-ի սահմանափակումները: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի թվային տեխնոլոգիաների նախարար Ջերեմի Ռայթը, հաղորդում է Reuters-ը:

«Չեմ կարծում, թե իրատեսական կլիներ չխոստովանել, որ, երբ դու ուժեղ փոխկապակցված ոլորտ ունես, երբ կա մի իրավիճակ, որի դեպքում նույնիսկ Huawei  սարքավորումների վրա կան ամերիկյան կոմպոնենտներ եւ IP, դու չես կարող անտեսել ԱՄՆ վարչակազմի որոշումը: Բոլոր այդ գործոններն անհրաժեշտ է հաշվի առնել, եւ մենք դրանք դիտարկում ենք»,- ասել է նա:

Ռայթի խոսքով՝ դեռեւս վերջնական որոշում չի ընդունվի, իսկ բրիտանական հեռուստահաղորդակցման ընկերությունները պետք է զգուշություն պահապանեն՝ Huawei սարքավորումների  հիմքով 5G ծառայությունների թողարկման դեպքում: