ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հայտարարել է, որ աշխարհը չի կարող Պարսից ծոցում առճակատում թույլ տալ, հաղորդում է AP-ը:

Նա խորին անհանգստություն է հայտնել ռազմավարական Օրմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Վճռականորեն դատապարտում եմ քաղաքացիական նավի վրա հարձակումը»,- ասել է Գուտերիշը՝ հավելելով, որ անհրաժեշտ է բացահայտել այդ դեպքի բոլոր փաստերը: