ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետ է կանչել իր կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  նախագիծը, որով առաջարկվում էր քրեականացրել իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը`կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ:

NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Խաչատրյանը ասաց, որ իր համար կարեւոր է հանրության արձագանքը. «Ես ցանկանում եմ, որ բոլորի հետ քննարկվի սա, բոլորին բացատրեմ եւս մեկ անգամ նախաձեռնության էությունն, անհրաժեշտությունն ու հիմնավորումները, ապա նոր անցնենք հաջորդ փուլին»։

«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը