Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ քննարկել է F-35 կործանիչների ծրագրից Թուրքիայի բացառման մասին Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի նամակը, հաղորդում է Reuters-ը:

Քալընը հույս է հայտնել, որ Պենտագոնը կփոխի Թուրքիայի հանդեպ իր վերաբերմունքը եւ վնաս չի հասցնի ՆԱՏՕ-ի դաշնակից պետությունների հարաբերություններին:

Նա նաեւ հայտնել է, որ Էրդողանը պետք է հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունիսի վերջին Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում:

Շանահանն ավելի վաղ նամակ էր հղել իր թուրք գործընկերոջը, որում նախազգուշացրել էր, որ Անկարան կբացառվի վերոնշյալ ծրագրից, եթե գնի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը: