Հնդկաստանում դեռահասը սպանվել է Tik Tok հավելվածի համար տեսանկարահանում կատարելիս:

AFP-ն հայտնում է, որ 17-ամյա երիտասարդը եւ նրա ընտանիքի 4 անդամները, այդ թվում՝ 11-ամյա զարմիկը, Մահարաշթրա նահանգում հյուրանոցային համարում էին, երբ նրանցից մեկը պատահաբար սեղմել է ձգանը:

Ոստիկանությունը երկու մարդու է կալանավորել, եւս երկուսը փախուստի է դիմել: Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ կրակոցից հետո նրանք խուճապի են մատնվել եւ ատրճանակով հյուրանոցի անձնակազմին սպառնալով՝ փախել են:

Ապրիլին Հնդկաստանում արգելել էին հավելվածը Tik Tok տեսանյութի փոխանակման համար, բայց արգելքը հանվել էր դատաքննությունից հետո:

Հնդիկ շատ օրենսդիրներ պլատֆորմը քննարդատում են այն պատճառով, որ այն համարում են «անվայելուչության» եւ «մշակութային դեգրադացիայի» քարոզչություն: Սակայն Հնդկաստանում հավելվածը շարունակում է մնալ ամենատարածվածներից մեկը: