Aston Martin ընկերությունը սկսել է արտադրել իր առաջին քրոսովերը՝ DBX-ը:

Ավտոմեքենաները դուրս են գալիս ապրանքանիշի նոր գործարանի կոնվեյերից, որը տեղակայված է բրիտանական Սեյնտ-Ատանում թագավորության ռազմաօդային ուժերի նախկին բազայում, գրում է Motor-ը: 

Aston Martin DBX քրոսովերը կբացահայտվի 2019-ի վերջին, իսկ 2020-ի առաջին կեսին կթողարկվեն դրա օրինակները: 2022-ին դրան կմիանան Lagonda-ները, որոնք կստեղծվեն Vision եւ All-Terrain կոնցեպտների ոճով:

Նորույթը կկառուցվի նոր հարթակով, որը հետագայում կօգտագործվի Lagonda-ի էլեկտրական մոդելների համար: Քրոսովերը կստանա Mercedes-AMG 4 լ ծավալով բենզինային բիտուրբո եւ 510 ձիաուժ, ինչպես նաեւ V12 750 շարժիչ: Բացառված չէ, որ նոր մոդելը կունենա նաեւ հիբրիդային ուժային համակարգ: