Առեւտրային պատերազմի տնտեսական բեռն ավելի շատ ընկած է Չինաստանի, այլ ոչ թե ԱՄՆ-ի վրա: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի նախագահ Լարի Կուդլոուն, հաղորդում է Reuters-ը:

Հունիսի վերջին Ճապոնիայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում կհանդիպեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:

2018 թվականին Միացյալ նահանգները սակագնային մարտ էր սկսել Չինաստանի եմ, սակայն երկու երկրների միջեւ լարվածությունն աճել է մայիսին, երբ Թրամփի վարչակազմը Չինաստանին մեղադրեց իր պարտավորությունների հրաժարվելու մեջ: