ԱՄՆ-ն եւ Իրանը պատրաստ չեն գործարք կնքելուն: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Չնայած ես գնահատում եմ, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մեկնել է Իրան, որպեսզի հանդիպի Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ, բայց կարծում եմ, որ վաղ է խոսել գործարք կնքելու մասին: Նրանք պատրաստ չենք, եւ մենք եւս պատրաստ չենք»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Աբեն Իրանին էր փոխանցել Թրամփի ուղերձը: Խամենեին մեկնաբանելով ուղերձն ասել էր, որ Թրամփը պատասխանի արժանի չէ: