Ստեղծված իրավիճակում այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Ստեղծված իրավիճակում այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում և վաղը պաշտոնապես կներկայացնեմ հրաժարական (պատճառները կշարադրեմ հրաժարականի տեքստում)։

Մաղթում եմ բեղմնավոր և արդյունավետ աշխատանք Խորհրդի նորացված կազմին»:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 13-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 24-ին հրաժարական է տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը: