ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 20:22-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկաացնում են ԱԻն լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մալիշկա գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 83 տան մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1982 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մ գլորվել դեպի դաշտամիջյան հատվածը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Խ.Խ.-ն (ծնվ.1964թ.) տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և անջատել գազի բալոնի փականը: