Խաչատուրյան քույրերի պաշտպանությունը կբողոքարկի մեղադրանքի որակավորումը: Այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը՝ խոստանալով դատախազություն բողոք ուղարկել, քանի որ համաձայն չէ որակավորման հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Քննությունը մեղադրանք է առաջադրել վերջնական խմբագրմամբ ՌԴ ՔՕ 105-րդ հոդածի երկրորդ մասով: Մենք կարծում ենք, որ տվյալ որակավորումը հակասական է, կամ գործը պետք է դադարեցվի կամ այլ որակավորում պետք է լինի»,- գործակալությանն ասել է Անգելինա Խաչատուրյանի փաստաբանը:

Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆեւյան խճուղու տան մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի ու կրծքավանդակի բազմաթիվ կտրող-ծակող վնասվածքներով։ Քննության տվյալներով՝ նրան սպանել են երեք քույրերը անձնական թշնամանքի պատճառով, նրանց մեղադրանք է ներկայացվել։

Անցած տարվա սեպտեմբերին մայրաքաղաքի Բասմանյան դատարանը ազատ է արձակել երեք քույրերին քննչական մեկուսարանից, որտեղ նրանք անցկացրել էին երկու ամիս՝ բավարարելով նրանց խափանման միջոցը փոխելու քննչական մարմնի միջամտությունը։