«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է վերացնել պետական մարմինների ղեկավարների առաջին տեղակալների ինստիտուտը: Պետական մարմիններ են համարվում նախարարությունները, կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինները:

Այս փոփոխությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ եթե վարչապետը չունի առաջին տեղակալ՝ առաջին փոխվարչապետ, ապա նախարարը կամ ենթադրենք Ոստիկանության պետն էլ չպետք է ունենա առաջին տեղակալ, բոլոր տեղակալները հավասար են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում