Ռուսաստանի Կեմերովոյի մարզի Տաշտագոլ քաղաքում ՔԿԱԳ ղեկավարը տեղացի տղամարդուն ամուսնացրել է այն պահին, երբ նա անգիտակից վիճակում էր, հայտնում է Life-ը՝ վկայակոչելով մարզային դատախազությանը:

Նշվում է, որ նա այս քայլին է դիմել ընկերուհու խնդրանքով: Ընդ որում՝ գրանցելիս նա չի տեղեկացել տղամարդու ցանկությանը, որը հրազենային վիրավորումով հիվանդանոցում էր: Արդյունքում տղամարդը հաջորդ օրը մահացել է, իսկ նրա «կինը» ստացել է ունեցվածքի եւ անձնական նյութական բարիքների տնօրինման իրավունքը:

Հիմա պաշտոնյա կնոջը սպասում է քրեական գործ եւ դատավարություն՝ պաշտոնեական լիազորությունները անցնելու համար: