Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 02:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարսեղովի փողոցի տներից մեկի բնակիչը մահացել է. դի տեղափոխող ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ն.Թ.-ի (ծնված 1971 թ.) դին մոտեցրել են շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային: