Հունիսի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Վարդանիձոր գուղում և Կապան քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 շահմար տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք:

Երեւանում ծառը քամուց կոտրվել ու ընկել է կայանված մեքենաների վրա. փրկարարները սահմանազատել են տարածքը

Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է կայանած «ՎԱԶ-2102» եւ «Mercedes ML» մակնիշների ավտոմեքենաների վրա՝ վնասելով արտաքին լուսավորման սյունը...

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 03:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 41 շենքի բակում քամուց ծառը կոտրվել, ընկել է կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է կայանած «ՎԱԶ-2102» եւ «Mercedes ML» մակնիշների ավտոմեքենաների վրա՝ վնասելով արտաքին լուսավորման սյունը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը՝ մինչ կանաչապատման աշխատակիցների մոտենալը:

***

Հունիսի 13-ին, ժամը 22:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում ծառը կոտրվել, ընկել է կայանած ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ծառն ընկել է կայանած «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղերն ավտոմեքենայի վրայից եւ սահմանազատել ծառի մյուս հատվածը՝ մինչ կանաչապատման աշխատակիցների մոտենալը: