Հունիսի 15-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երեւանի երկաթուղային կայարանից կմեկնի Երեւան-Բաթումի-Երեւան երթուղու այս տարվա առաջին գնացքը:

Երկաթուղային ուղեւորափոխադրումների ամառային սեզոնի բացման առիթով կայարանում ժամը 15:00-ին կկայանա «ՀԿԵ» ՓԲԸ Ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանի մամուլի ասուլիսը, իսկ ժամը 15:30-ին կմեկնի այս տարվա Երեւան-Բաթումի առաջին գնացքը: