Սանկտ Պետերբուրգը հաղթել է World Travel Awards (WTA) մրցանակաբաշխության «Եվրոպայում քաղաքային զբոսաշրջության առաջատար ուղղություն 2019» անվանակարգում, որը կայացել է Պորտուգալիայի Մադեյրա կղզում, հաղորդում է WTA ծառայությունը:

Քաղաքն արդեն հաղթող է ճանաչվել նույն անվանակարգում 2017 թվականին: Անցյալ տարի ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքը հաղթել էր լավագույն մշակութային ուղղություն անվանակարգում եւ կրկին ոչ առաջին անգամ:

Եվրոպայում լավագույն լյուքս բիզնես հյուրանոց է դարձել Մոսկվայի Swissotel Krasnye Holmy: Պետերբուրգի Լոտտե հյուրանոցը  մրցանակ է  ստացել որպես Եվրոպայի առաջատար շքեղ հյուրանոց: