Այս տարվա մարտին Քրայսթչերչում մզկիթների վրա հարձակումների շարքի իրագործման մեջ հիմնական կասկածյալ Բրենթոն Թարանթն իրեն մեղավոր չի ճանաչել հանցագործությունների կատարման համար, հայտնում է BBC News-ը:

Թարանթը մեղադրվում է 51 մարդու սպանության, կանխամտածված սպանության 40 դրվագի եւ Նոր Զելանդիայի մզկիթներում մուսուլմանների զանգվածային գնդակահարության արդյունքում ահաբեկչական գործողության մեկ դրվագի մեջ:

Դատական նիստին մասնակցել են նաեւ զոհվածների հարազատները: Նրանցից շատերն արտասվում էին:

Գերագույն դատարանի դատավոր Քեմերոն Մանդերը հայտարարել է, որ Թարանթի այս խոստովանության վերաբերյալ դատաքննությունը նշանակված է հաջորդ տարվա մայիսի 4-ին, իսկ նա կմնա կալանքի տակ մինչեւ դատական հաջորդ նիստը, որը տեղի կունենա ընթացիկ տարվա օգոստոսի 16-ին: