ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի բնակչին մահապատժի են դատապարտել 2014 թվականին իր 5 մանկահասակ երեխաների սպանության համար, հայտնում է Fox News-ը:

Լեքսինգթոն շրջանի դատարանը Թիմոտի Ջոնսին մեղավոր է ճանաչել 8-ամյա Մերիի, 7-ամյա Էլիասի, 6-ամյա Նաթանի, 2-ամյա Գեբրիելի եւ 1-ամյա Էբիգեյլ Էլենի սպանության մեջ:

Ջոնսը 2014 թվականին կատարել է աննկարագրելի հրեշավոր հանցագործություն. նա իր երեխաներին խեղդել է ձեռքերով եւ գոտիով: Հանցագործությունը կատարվել է ընտանիքի տանը:

Այնուհետեւ Ջոնսը երեխաների մարմինները բեռնել է իր փիքափ եւ այդ հրեշավոր բեռով 9 օր շարունակ երթեւեկել նահանգով մեկ: Այնուհետեւ նա երեխաների մարմինները դրել է աղբի պարկերի մեջ եւ դեն նետել: Տղամարդուն ձերբակալել են այն բանից հետո մի քանի ժամ անց, երբ ոչ հեռու գտնվող ոստիկանության սպան նեխման սարսափելի հոտ է զգացել:

Մանկասպանի պաշտպանական կողմը երկար ժամանակ դատախազի հետ վիճարկում էր դատավճռի հարցը՝ մահապատիժը չափից ավելի խիստ դատավճիռ համարելով: Նույն կարծիքն է հայտնել Ջոնսի նախկին կինը՝ հայտարարելով, որ իրենց երեխաները չէին ցանկանա, որ իրենց հայրը մահանա:

Դատարանը, սակայն, ի վերջո կայացրել է մահապատժի դատավճիռ: