Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել 13 հայաստանցիների Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն տրամադրելու մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Բացի այդ, Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել  8-ական քաղաքացիներ Տաջիկստանից եւ Մոլդովայից, 7-ական՝ Ուկրաինայից եւ Ադրբեջանից, 6-ական՝ Աֆղանստանից եւ Ուզբեկստանից, 3 Իտալիայից, երկուական Ղազախստանից, Թուրքիայից եւ Վիետնամից, եւ 1-ական Վրաստանից եւ Թուրքմենստանից: Բացի այդ, քաղաքացիություն է  ստացել մեկ անձ, որը ծնվել է Հարավսլավիայում:

Նույն հրամանագրով ՌԴ քաղաքացիներ են դարձել ֆրանսիացի Անդրե Մարկ Դելոկ Ֆուրկոն՝ բարերար Սերգեյ Շչուկինի թոռը: ՌԴ քաղաքացիություն են ստացել նաեւ ամերիկացի բանաստեղծ և դրամատուրգ, Պուշկինի ստեղծագործությունների լավագույն թարգմանիչ համարվող Ջուլիան Հենրի Լոուենֆելդը եւ Ֆրանսիայի քաղաքացի Քրիստին Մոնիկ Վերոնիկ Պանդելլեն: