Հունիսի 13-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի «Գոմերաձոր» կոչվող տարածքում ավտոմեքենա է շրջվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Ստեփանավան քաղաքի «Գոմերաձոր» տանող ճանապարհին (օրը եւ ժամը պարզվում է) «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կորցրել է ինքնակառավարումը եւ մոտ 40 մ գլորվել ձորը. 33-ամյա վարորդ Արթուր Զալինյանը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն։