Արմավիրի մարզում, այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։40-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 36մ հատվածում բախվել են Mercedes G մակնիշի 01 AO 015 համարանիշի եւ Toyota Camry մակնիշի 90 DQ 500 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։ Վարորդներին եւ վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, եւ օպերատիվ են գործել բժիշկների խումբը։

Բախման հետեւանքով «յաշիկը» դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ մասամբ հայտնվել մայթին՝ բախվելով ծառերին։

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։