NASA-ի Mars Reconnaissance Orbiter սարքը փոխանցել է Մարսի մակերեւույթի պատկերը, որը հիշեցնում է Star Trek («Աստղային ճանապարհ») գիտաֆանտաստիկ սերիալի Աստղային նավատորմի խորհրդանիշը, հայտնում է CBS հեռուստաալիքը:

2019 թվականի ապրիլի 22-ի լուսանկարի վրա լոգոտիպը նկատել են Տուսոնում Արիզոնյան համալսարանի մասնագետները:

Նրանց կարծիքով՝ Կարմիր մոլորակի վրա խորհրդանիշը կարող էր ձեւավորվել քամիների, լավայի եւ ավազի փոխազդեցության հետեւանքով: