Տվյալ օրինագծով նախատեսվում է որոշակի ակտիվություն մտցնել պարտատոմսերի շուկայում, ինչպես նաեւ ԱԱՀ-ից ազատել արժեթղթերի ոլորտում մատուցվող ծառայությունները

Հունիսի 14-ինտնտեսական հարցերի  մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում  հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց օրինագծի նախաձեռնողներից մեկը, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Արտակ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ պատգամավորները ցանկանում են միջնորդական գործունեությունն ավելի գրավիչ դարձնել, որպեսզի մյուս երկրներից խաղացողները օգտվեն Հայաստանում մատուցվող միջնորդական ծառայությունները:

«Մենք առաջարկում ենք ԱԱՀ-ից ազատել արժեթղթերի ոլորտում մատուցվող ծառայությունները, ինչը մեր կածիքով, կազդի շուկայում գնագոյացման վրա:

Պատգամավորը հավելեց նաեւ, որ օրինագծով առաջարկվում է ազատվել կարգավորվող շուկայում նախկինում թողարկված արժեթղթերից ստացված եկամտահարկի դիվիդենդներից, ինչպես նաեւ պարտատոմսերի տոկոսադրույքներից:

Չնայած բավականին երկար քննարկումներին՝ Հանձնաժողովի անդամները որոշեցին հետաձգել օրինագծի քննարկումը նոր լրացումներ եւ փոփոխություններ մտցնելու համար: