Հունիսի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա Սիմոն Պողոսյանին եւ 79-ամյա Սերյոժա Ջառահյանին, որը տեղում մահացել է, իսկ 75-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն։