Մայամիի բնակիչը ավտոմեքենայի առեւանգման մեջ կասկածվողին բռնել է՝ նրա վրա իր այֆոնը որպես զենք ուղղելով եւ վախի մեջ պահելով մինչեւ ոստիկանների ժամանելը, հայտնում է Fox News-ը:

«Ես անմիջապես զանգահարեցի 911: Դուրս եկա, նրա վրա ուղղեցի այֆոնը եւ բղավեցի՝ «Պառկի՛ր: Մնա՛ այդտեղ: Չմոտենա՛ս»,- պատմել է տղամարդը:

Նա բացատել է, որ այֆոնը սեւ է, եւ հանցագործն, ամենայն հավանականությամբ, այն  որպես ատրճանակ է ընդունել:

Երբ վեց րոպե անց Մայամիի ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, կասկածյալը նստած էր գետնին՝ ձեռքերը թիկունքին տարած:

Կասկածյալին առաջադրվել է խոշոր չափի գողություն կատարելու փորձի մեղադրանք: