Արցախի ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները հունիսի 13-ին պարզել են, Ասկերանի շրջանի բնակիչ, 24-ամյա Մ. Գ-ն մայիսի ընթաքցքում Խնապատ գյուղի վարչական տարածքի արոտավայրից գողացել է նույն շրջանի բնակիչ, 53-ամյա Ս. Շ.-ին պատկանող 2 գլուխ գառը, որոնք նույն օրը իրացրել է Ասկերան քաղաքում տեղակայված ռեստորանային համալիրներից մեկում։

Վնասի չափը պարզվում է:

Պարզվել է նաև, որ Մ.Գ-ն ս.թ. հունիսի 4-ին ժամը 16:00-ի սահմաններում Խնապատ գյուղի վարչական տարածքի արոտավայրից գողացել է նույն շրջանի բնակիչ 63-ամյա Հ. Խ.-ին պատկանող 2 գլուխ գառը, որոնք նույն օրը իրացրել է Ասկերան քաղաքում տեղակայված ռեստորանային համալիրներից մեկում։

Վնասի չափը պարզվում է:

Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: