Երեւանում, վերջին ամիսներին ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայության արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկել մեծ թվով օրինախախտ վարորդների, որոնք իրենց դասելով օրենքից վեր՝ կոպտագույն ձեւի խախտել են ճանապարհային երթեւեկության կանոնները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, շատ վարորդների տրանսպորտային միջոցներ էլ տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։ Մասնավորապես, Nissan մակնիշի 17 CO 017 համարանիշի ավտոմեքենայի վարորդը. Չարենց փողոցի 46 հասցեում հետընթացով կտրել-անցել է Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկը՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար։ Տեսախցիկը ֆիքսել է պահը: