Հոլանդացի Մասթեր Միլոն, որը տարբեր արտասովոր փոխադրամիջոցներ է ստեղծում իր YouTube-յան ալիքի համար, կառուցել է հերթական տարօրինակ ավտոմեքենան: Այն պետք է կառավարել գամակից, որը կախված է մեքենայի վրա, հայտնում է «Մոտորը»:

Նախագծի հիմքում դրված է հին Suzuki-ն՝ ավտոմատ փոխանցման տուփով: Սղոցել են դրա տանիքը եւ բոլոր կանգնակները, հանել են դիմապակին, սրահում զոդել են 6 խողովակ, որոնց ամրացվում է գամակը, ինչպես նաեւ վերափոխել են ղեկային կառավարումը:

Երբ ավտոմեքենան ընթանում է, գամակը սկսում է ճոճվել եւ մեքենայի կառավարումը դժվարանում է: Կառուցելու գործընթացը կարելի է դիտել հոլովակի սկզբում, 8-րդ րոպեից սկսած՝ ինչպես կարելի մեքենայով ընթանալ: