Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները հատուկ դեր ունեն իրավապահ համակարգում: Հունիսի 14-ին Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Օրինագծի էությունը, նրա խոսքով, ՔԿՀ-երի աշխատակիցների աշխատավարձերի պահպանման մեջ  է կառույցի  լիազորությունների դադարեցման դեպքում:

Սիմոնյանը նկատեց, որ նման առտաջարկով նրան դիմել են ՔԿՀ-երի  աշխատակիցները, որոնք կարծում են, որ նրանք նույնպես իրավապահ համակարգի մաս են եւ իրավունք ունեն օգտվել տվյա;լ օրենսդրական նորմից, որիը տարածվում է, օրինակ ինչպես դատավորների, այնպես էլ դատախազների եւ քննիչների վրա:

Հայաստանի արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանն իր հերթին նշեց, որ այդ դեպքում նման իրավունքից պետք է օգտվեն, օրինակ, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ինչը կհանգեցնի որոշակի ռիսկերի, մասնավորապես՝ պետական միջոցները ոչ նպատակային ծախսելու իմաստով: Արդյունքում կառավարության ներկայացուցիչը կտրականապես դեմ հանդես եկավ ընդդիմադիր պատգամավորի ներկայացրած օրինագծին:

Նման հայտարարությունը հարուցեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրդովմունքը, որը հայտարարեց, որ այս դեպքում խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է, եւ որ այս օրինագիծն առաջին հերթին հումանիտար նպատակներ է հետապնդում, քան սոցիալ-տնտեսական: Այդուհանդերձ, բուռն քննարկումներից հետո որոշվեց օրինագծի քննարկումը 2 ամսով հետաձգել: