Ակցիզային հարկի բարձրացման դեպքում պետական բյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով կկազմեն մոտ 2 մլրդ դրամ: Հունիսի 14-ին տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում եւ հարակից օրինագծերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին  ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Այսպիսով, ըստ նրա, քսայուղի ակցիզային հարկի բարձրացման դեպքում պետբյուջեն կհամալրվի 71.6 մլն դրամով:

«Ընդ որում բենզինի եկամուտները կկազմեն 321.2 մլն դրամ, դիզելային վառելքիի՝ 238 մլն դրամ, սեղմված գազի՝ 455 մլն դրամ եւ այլն:

Դրան գումարվում է մաեւ 20 տոկոս ԱԱՀ-ն , քանի որ ակցիզային հարկը ԱԱՀ-ի հիմնական մասի մեջ է մտնում », - ասաց Պողոսյանը: