Լեռնաբերձ Տուշետի տանող ճանապարհին ՃՏՊ հետեւանքով  մեկ մարդ զոհվել է, եւս մեկը վիրավորվել, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»` հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ այսօր զբոսաշրջիկներով ավտոմքենան Պշավելի-Աբանո-Օմալո ճանապարհի 18 կմ-ին ընկել էր 18մ բարձրությունից:

ՆԳՆ տվյալներով՝ մահացել է մեկ ուղեւոր՝ 35-ամյա տղամարդ:

Լուրջ վանսվածքներ են ստացել վարորդը, որն արդեն տեղափոխվել էհիվանդանոց: Եվ մահացածը եւ տուժողը Վրաստանի քաղաքացիներ են: ՃՏՊ ժամանակ մեքենայում այլ մարդ չի գտնվել:

Հաղորդվում է, որ վարորդը, հավանաբար, կորցրել է կառավարումը, ինչի պատճառով մեքենան դուրս է եկել ճանապարհից եւ ընկել զառիթափից:

Այս պահին վթարի վայրում գտնվում են ԱԻ կառավարման ծառայության փրկարարները եւ ոստիկանության աշխատակիցները, քննչական միջոցառումներ են անցկացվում:

Տեղի ունեցածի հետ կապված քրեական գործ է հարուցվել «երթեւեկության անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնների խախտում անձի կողմից, որը վարում է այդ փոխադրամիջոցը, որը հանգեցրել է մահվան» հոդվածով: Այս հանցագործությունը պատժվում է 4-ից մինչեւ 7 տարի ազատազրկմամբ՝ մինչեւ 3 տարի ժամկետով պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ:

Վրաստանի Հանրային հեռուստատեսության տեղեկություններով՝ Փշավելի-Աբանո ճանապարհը հիմա փակել է պարեկային ոստիկանությունը: Աշխատակիցները լրագրողներին ասել են, որ այս տեղամասում երթեւեկությունը վտանգավոր է եղանակային վատ պայմանների պատճառով:
Հունիսի 14-ի առավոտյան Թուշետիա տանող ճանապարհը փակ էր, քանի որ ճանապարհի 56-րդ կիլոմետրին սողանք էր թափվել: Կեսօրին երթեւեկությունը վերականգնվել էր մեծ անցանելիությամբ ավտոմեքենաների համար: