Եվրոպական միությունը առավելագույն զսպվածութւան կոչ է արել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մեղադրանքների շուրջ լարվածության առնչությամբ Օմանի ծոցում երկու նավթային տանկերի վրա հարձակումների հետ կապված, հաղորդում է Reuters-ը:

«Մենք տեղեկատվություն ենք հավաքագրում եւ գնահատում իրավիճակը»,-հայտարարել է լրագրողներին ԵՄ-ի դիվանագիտական ծառայության մամուլի քարտուղարը: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ տարածաշրջանում հետագա էսկալացիայի կարիք չկա, այդտեղ ապակայունացում, լրացուցիչ լարվածություն պետք չէ, եւ այդ պատճառով մենք կոչ ենք անում առավելագույն զսպվածության եւ սադրանքներից խուսափման»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օմանի ծոցում հարձակում էին գործել Front Altair եւ Kokuka Courageous նավթային տանկերների վրա: Որոշ տվյալներով՝ տեղի էր ունեցել տորպեդային գրոհ, որի հետեւանքով նավերում որոտացել էր պայթյուն եւ բռնկվել հրդեհ, սակայն դրա պաշտոնական հաստատումը չկա: ԱՄՆ-ը մեղադրել էր տեղի ունեցածում Իրանին: