Հունիսի 15-ին նշվում է քամու համաշխարհային օրը: Այս՝ առաջին հայացքից անսովոր տոնի նախաձեռնողն են Քամու էներգետիկայի եվրոպական ասոցացիան ու Քամու էներգիայի հարցերով համաշխարհային խորհուրդը: Տոնի նպատակն է հասարակության (առաջին հերթին տարբեր երկրների էներգետիկ համալիրների ներկայացուցիչների) ուշադրությունը հրավիրել քամու էնեգետիկայի հսկայական ներուժին։

Փորձագետների կարծիքով՝ քամու էներգետիկայի զարգացումը կօգնի լուծել ոչ միայն էներգետիկ, այլեւ տնտեսական եւ բնապահպանական մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքը կհանգեցնի ահռելի գումարների կրճատման, որոնք ամեն տարի ներդրվում են էներգետիկայի մեջ: Արդյունքում՝ այդքան սրությամբ չի կանգնի հանածո վեռալանյութի սահմանափակ պաշարների խնդիրը, աշխարհը կկարողանա հաղթահարել կլիմայի գլոբալ փոփոխության ճգնաժամը: