Մենք ամենաշահագրգռված ենք, որ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները բացահայտվեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

«Տեսնում եք, որ ինչ–որ շրջանակներ փորձում են այդ ամեն ինչը մեզ հետ կապել։ Շատ վատ է, որ ինչ–որ բան օդից կապված է մնում, մարդկանց մոտ կասկածները չեն փարատվում։ Շատ լավ կլինի, եթե բացահայտվի»,–նշեց նա։

Հարցին՝ այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականին 40 օր շարունակում էր պաշտոնավարել, ինչո՞ւ չբացահայտվեց այդ գործը, Լեւոն Քոչարյանն ասաց. «40 օրում պետք է բացահայտվե՞ր այդ ամեն ինչը, ի՞նչ եք կարծում, այդ վիճակում, դեպքերի պայմաններում։ Խանութներից բան են գողանում, ամիսներով, տարիներով չեն կարողանում բացահայտել»։

Հարցին՝ պնդո՞ւմ է արդյոք, որ արդար քրտինքով են հարստացել,Լեւոն Քոչարյանն ասաց. «Այո, աշխատել ենք։ Ոչ մի անօրինական ճանապարհով ունեցվածք չի ձեւավորվել»։

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ Քոչարյանի ընտանիքը միլիարդավոր դոլարներ ունի, նա պատասխանեց. «Միլիարդավոր դոլարները գտեք, բոլորովս կիսվում ենք»։