Փարիզի Drouot աճուրդի տունը վաճառքի կհանի Կարավաջոյի «Յուդիֆը եւ Օլոֆերնի գլուխը» նկարը: Ենթադրվում է, որ Կարավաջոն այն նկարել էր Հռոմում 1604 թվականին. կտավը հայտնաբերել էին Տուլուզի տան վերնահարկում, հաղորդում է AP-ը:

Փորձագետները գնահատում են նկարը 120-150 միլիոն եվրոյի չափով, սակայն նրանցից ոչ բոլորն են համաձայն, որ այն պատկանում է Կարավաջոյի վրձնին:

Փորձագետներից մեկի խոսքով՝ Կարավաջոյի կտավները, որոնք հայտնաբերվել էին 1951 թվականից հետո, դարձել էին վեճերի առարկա: Այդպիսի հակասությունը «նկարչի մասն է», հավելել է նա:

Կարավաջոյի երկու փորձագետներ վերագրել են այդ նկարը ֆլամանդացի նկարիչ եւ արվեստի գործերի վաճառքով զբաղվող Լուի Ֆինսոնին, որը ծանոթ էր Կարավաջոյի հետ: Ֆինսոնն ուներ իտալացի վարպետի բազմաթիվ նկարներն ու նկարում էր դրանց կրկնօրինակները: