Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում «GITI-2019» կիբերանվտանգության եւ ՏՏ-նորարարությունների համաժողովում:

Ինչպես հաղորդել են Լուրեր Հայաստանից- NEWS.am-ին հանրապետության ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, համաժողովի շրջանակներում Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կառավարման լավագույն մարմին» անվանակարգում:

 «GITI-2019»-ի ընթացքում Հայաստանի ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները ներկայացրել են շնորհանդես այդ ոլորտում կոմիտեի ձեռքբերումների վերաբերյալ: Դեռ ավելին, մեր կառույցը հաղթող է ճանաչվել նաեւ «Լավագույն առցանց տեղեկավտական ռեսուրս» անվանակարգում: Համաձայն նախնական տեղեկատվության՝ հաջորդ տարի այդ միջոցառումը տեղի կունենա Հայաստանում: