Այսօր՝ հունիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 20:00-ի սահմաններում 29-ամյա Լ. Մ.–ն իր վարած Nissan մակնիշի 35 AՏ 911 համարանիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Աղբյուրի փոխանցմամբ վրաերթի ենթարկվածները երեխաներ են եղել, որոնք անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխաներին տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկված երեխաների ինքնությունը: