ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 18:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել՝ 19:31-ին:

Քանաքեռ ՀԷԿ-ի ԲԲ ենթակայանում մասամբ այրվել է թիվ 6 ուժային տրանսֆորմատորը և մոտակայքում 500 քմ խոտածածկույթ։