«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ իբրև թե վայր է դնում իր մանդատը և դադարեցնում է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իր հաղորդաշարը: Սրա պատճառը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կոնֆլիկտն է:

Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը տեղեկացել է, որ Ուրիխանյանը կապեր է հաստատել Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմակիցների հետ և պատրաստակամություն հայտնել աջակցել նրանց, ինչին ի պատասխան Ծառուկյանը պահանջել է, որ նա վայր դնի մանդատը: Բայց Ուրիխանյանը ոչ մի կերպ չի հրաժարվի պատգամավորական մանդատից:

Շատերի համոզմամբ՝ հիմա նա «Ֆեյսբուքում» կազմակերպում է աջակցության ակցիա, որպեսզի հազարավոր մարդիկ իրեն խնդրեն վայր չդնել մանդատը։ Ինքն էլ դա ներկայացնի Ծառուկյանին՝ ցույց տալու համար, թե որքան կարևոր է նրա ղեկավարած խմբակցությունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում