Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 00:07-ին«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շինարարներ-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Murano» (վարորդ՝ 23-ամյա Դ.Ա.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Լ.Գ.) եւ «Mercedes CLK» (վարորդ՝ 27-ամյա Ն.Ղ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Mercedes CLK» ավտոմեքենայի վարորդ Ն.Ղ.-ն եւ ուղեւոր Օ.Ա.-ն (ծնված՝ 1992 թ.) հոսպիտալացվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները եւ հոսնանքազրկել ավտոմեքենաները։