Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան օրվա առթիվ:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետեւողական զարգացումը եւ ընդլայնումը:

«Վստահ եմ, որ հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերություններն ապագայում եւս կշարունակեն ամրապնդվել եւ խորանալ՝ ի շահ մեր պետությունների եւ ժողովուրդների»,-ընդգծել է նա եւ նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք մաղթել գործընկերոջը։