Բոտսվանայի հյուսիս-արեւելքում փիղը մահացու տրորել է 67-ամյա ֆերմերին, հայտնում է «Սինհուան»:

Միջադեպը տեղի է ունեցել անասնաբուծական ֆերմայում՝ Բոտսվանայի մայրաքաղաք Գաբորնեից 530 կմ հյուսիս-արեւելք գտնվող Դուկվի գյուղի մոտ:

Դուկվիի ոստիկանական տեղամասի աշխատակիցը հայտնել է, որ փիղը մտել է ֆերմերի տարածք: Տեղացին սկսել է կրակել կենդանու վրա եւ նրան զայրացրել է, ինչը եւ դարձել է միջադեպի պատճառը: